Ինչ է iTender-ը

 

   iTender-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս գնորդներին, իրենց կարիքների համար գնումներ կատարելիս, ինքնուրույն կազմակերպել տենդերներ /մրցույթներ/ և ձեռք բերել շուկայականից ցածր գներով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ:

      Այն նախատեսված է մասնավոր ընկերությունների և ֆիզիկական անձանց համար:

      Օրինակ: Ընկերությունը ցանկանում է ձեռք բերել համակարգիչներ: Սովորաբար այն տեղի է ունենում հետևյալ կերպ.

   ընկերության համապատասխան մասնագետը սկսում է դրանք փնտրել կամ համակարգիչների վաճառքներով զբաղվող ընկերությունների կայքերում կամ զանգահարում է մի քանի ընկերություններ՝ շուկայում առկա ամենահարմար տարբերակը գտնելու համար: Այս մեթոդի թերությունը կայանում է նրանում, որ ծախսվում է բավականաչափ ժամանակ և արդյունքում տվյալ ապրանքները ձեռք են բերվում շուկայական գներով:

      Եթե համակարգիչների ձեռք բերումը ընկերությունը կազմակերպի iTender համակարգի միջոցով, ապա նա կունենա ժամանակի և գումարի խնայողություն: Ահա թե ինչպես է դա տեղի ունենում.

   ընկերության համապատասխան մասնագետը iTender համակարգում ձևավորում է ընկերության պահանջներին բավարարող համակարգիչների բնութագրերը և ինքնություն կազմակերպում է մրցույթ բոլոր համակարգիչների վաճառքներով զբաղվող ընկերությունների միջև: Քանի որ համակարգը ձևավորված է հարմարավետության սկզբունքից ելնելով, ապա այդ գործընթացը տեղի է ունենում շատ պարզ ու արագ: Սահմանված ժամկետի ընթացքում տենդերի մասնակից ընկերությունները մրցակցում են՝ նվազեցնելով գները: Ժամկետի ավարտին պարզ է դառնում ամենացածր գին ներկայացրած մասնակիցը, որը դառնում է հաղթող: Արդյունքում ընկերությունը ձեռք է բերում շուկայականից ցածր գներով համակարգիչներ:

      ProTender-ը ավելի քան 7 տարի զբաղվելով տենդերներով՝ կազմակերպել և անցկացրել է տենդերներ պետական և մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար և փորձը ցույց է տվել, որ տենդերներն արդյունավետ կազմակերպելու դեպքում ընկերությունները ունենում են 10-35% խնայողություններ: