5 առավելություն տենդերի միջոցով գնումներ կատարելու համար

Հայաստանում գործող բազմաթիվ ընկերություններ, ծախսերի օպտիմալացման նպատակով, իրենց կարիքների համար ապրանքները, աշխատանքները և ծառայությունները գնում են տենդերների միջոցով՝ հրաժարվելով մատակարարների շատ նեղ և նույն շրջանակից, որոնց հետ աշխատում են երկար տարիներ: Այս սկզբունքը լուծում է մի շարք խնդիրներ: Նախ կոռուպցիոն ռիսկ, քանի որ անընդհատ նույն ընկերությունների հետ աշխատելիս գնումները կատարվում են ոչ մրցակցային հիմունքներով և գներով, հետո, չի ուսումնասիրվում համապատասխան շուկաները, ինչը հնարավորություն կտար պարզելու շուկայում առկա համանման այլ տարբերակներ և վերջապես գնումները համակարգված չեն, որի պատճառով ծախսվում են հավելյալ մարդկային ռեսուրսներ և ժամանակ:

Տենդերների միջոցով գնումներ կատարելը արդյունավետ է հատկապես ճգնաժամային իրավիճակներում և շատ ընկերություններ անցում կատարեցին այս մեթոդին:

Այժմ տեսնենք թե ինչպես է տեղի ունենում այդ պրոցեսը և ինչպես են առաջանում 5 հիմնական առավելություններ գնումները տենդերների միջոցով կատարելիս:

Տենդերների միջոցով գնումներ կատարելու դեպքում հրապարակվում է մրցույթի հայտարարություն, ինչպես նաև ծանուցում է ուղարկվում տվյալ գործունեությամբ զբաղվող հնարավոր բոլոր կազմակերպություններին և առաջարկվում ներկայացնել մրցութային հայտեր: Հայտարարության և հրավերի հիման վրա արդեն մրցույթին կարող են հայտեր ներկայացնել տասնյակ կազմակերպություններ՝ ներկայացնելով  իրենց գնային և տեխնիկական առաջարկները: Մրցութային հանձնաժողովի և մասնակիցների ներկայությամբ տեղի է ունենում ներկայացված հայտերի գնահատում:

  1. Այս հրապարակայնության և թափանցիկության շնորհիվ վերանում է կորուպցիոն ռիսկը: Տենդերի ժամանակ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել միայն տենդեր հայտարարողի շատ ցանկության դեպքում, սակայն մասնավոր ընկերությունները հիմնականում զերծ են այդ խնդրից, քանի որ բիզնեսի գլխավոր խնդիրը շահավետ գործարքն է:
  2. Ուսումնասիրվում է համապատասխան շուկան, և Գնորդը հնարավորություն է ունենում տեղեկանալ շուկայի փոփոխությունների, նորությունների, համանման համարվող այլ գնումների վերաբերյալ:
  3. Հնարավոր մասնակիցները բերվում են մրցակցային դաշտ և արդյունքում գնումները կատարվում են մրցակցային՝ շուկայականից 10%-ից ցածր գներով:
  4. Մրցութային հայտերի գնահատման ընթացքում գնային առաջարկներից բացի գնահատվում են նաև մասնակիցների փորձառությունները, որոնք նախապես Գնորդի կողմից սահմանված են եղել մրցույթի հրավերով և հաղթող է ճանաչվում համապատասխան փորձառություն ունեցող կազմակերպությունը, որի հետ կնքվում է պայմանագիր:
  5. Այս գործընթացը ճիշտ կազմակերպելով՝ կանոնակարգվում է նաև կազմակերպության գնումների գործընթացը և չեն ծախսվում հավելյալ մարդկային ռեսուրսներ և ժամանակ:  

Յուրաքանչյուր գնման գործընթացի արդյունքում կազմվում է հաշվետվություն, ինչն ել վերլուծությունների, անհրաժեշտ հետևությունների և ճիշտ որոշումների  հնարավորություն կընձեռի:

Այս ամենի մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող եք ստանալ անվճար խորհրդատվության ProTender տիմի կողմից:

 

Էդվարդ Գրիգորյան